Աննա.
Հարգելի հաշվապահներ և կադրերի տեսուչներ, խնդրում եմ օգնել ինձ այս հարցում` ինպե՞ս է պետք լրացնել ազատվող աշխատողի աշխատանքային գրքույկը, երբ նա աշխատել է 2005թ.-ից մինչ սեպտեմբերի 24-ը շինարարությունում որպես կռունկավար և ունի արտոնյալ պայմաններով կենսաթոշակի անցնելու իրավունք: Եվ միաժամանակ կխնդրեի պատասխանել` փայտամշակման արտադրամասում աշխատող կահույքագործի ազատման դեպքում արդյո՞ք այս դեպքում կարող է նա էլ արտոնյալ պայմաններով անցնել կենսաթոշակի, կխնդրեի գրեիք կոնկրետ օրենքի կամ որոշման համարը: Կանխավ շնորհակալություն:
Այստեղ…
Լրացնում է ոչ թե գործատուն, այլ լիազոր մարմինը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 հունիսի 2006 թվականի N 876-Ն
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿԻ ՁԵՎԸ, ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿ ՎԱՐԵԼՈՒ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
10. «Տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին» էջում լրացվում են`
ա) 1-ին սյունակում` փաստաթղթում կատարվող գրառման հերթական համարը.
բ) 2-րդ սյունակում` աշխատելու ժամանակահատվածը` գրառման տարեթիվը, ամիսը, ամսաթիվը.
գ) 3-րդ սյունակում`
գործատուի անվանումը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը,
զբաղեցրած պաշտոնը, կատարած աշխատանքը,
գործազրկության նպաստ ստանալու ժամանակահատվածը (լրացնում է լիազոր մարմինը),
այն աշխատանքների կատարման ժամանակահատվածը, որոնք, Հայաստանի Հանրապետության oրենսդրությանը համապատասխան, հնարավորություն են ընձեռում աշխատողին արտոնյալ պայմաններով անցնելու կենսաթոշակի,
պետական այն ծառայությունների կադրերի ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը, որը, նորմատիվ իրավական ակտերին համապատասխան, հաշվարկվում է աշխատանքային ստաժում (լրացնում է լիազոր մարմինը),
միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն աշխատանքի է անցել ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո),
պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամանակահատվածը (լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն աշխատանքի է անցել զորացրվելուց հետո)…
Իսկ ո՞ր լիազոր մարմինը պետք է լրացնի, սոցա՞պը: Կանխավ շնորհակալ եմ: