Աշխատանքային գրքույկի լրացման հետ կապված

Գայանե.

Հարգելի գործընկերներ, նոր աշխատողին տրամադրվել է աշխատանքային գրքույկ: Նա միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ընդունվել է մեզ մոտ: Այլ տեղ չի աշխատել: Գրքույկում լրացվել է ուսման տարիները (դիպլոմի համարը) և անմիջապես հետո մեր ընկերությունում ընդունումը: Գրառում, որ մինչ մեզ մոտ աշխատելը աշխատանքային ստաժ չունի, չի կատարվել, քանի որ ուսման տարիները համարվում են ստաժ: Արդյո՞ք դա սխալ է: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
LENA

Հարգելի Գայանե, սխալ չէ, քանի որ ըստ ՀՀ կառավարության 2006թ-ի 876-Ն որոշման` միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում առկա ուսման ժամանակահատվածը լրացնում է այն գործատուն, որի մոտ անձն աշխատանքի է անցել ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո:

Varduhi

Հարգելի Գայանե,

աշխատանքային գրքույկում գրառել, որ մինչ Ձեզ մոտ աշխատելը աշխատանքային ստաժ չունի, պետք չէ, դա սխալ է: Եթե ուսումնական հաստատությունից հետո դուք գրառում եք, որ նա Ձեզ մոտ է աշխատել, արդեն ավտոմատ երևում է, որ դա նրա առաջին աշխատանքային փորձն է: