Անուշ.
Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անուշ.
Եթե առաջին գործատուն չի լրացրել աշխատանքային գրքույկում ո՛չ միջին ուսումնական հաստատությունում սովորելու ստաժը, ո՛չ անհատ ձեռնարկատեր լինելու փաստը, ի՞նչ անել, և ինչպե՞ս ու ո՞վ պետք է լրացնի:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
2017թ.-ից աշխատանքային գրքույկ չեն լրացնում:
Անհատ ձեռնարկատեր լինելու փաստը աշխատանքային գրքույկում չեն լրացնում, դրա համար հարկայինից կամ ՊԵԿ-ից վերցնում են տեղեկանք՝ Ա/Ձ հանդիսանալու ժամանակահատվածի մասին: Իսկ միջին ուսումնական հաստատությունը գոնե կա՞, որ արխիվային տեղեկանք ուզեք կամ լրացնեն, թե՞ դա էլ է խնդիր, այս մասով հիմք է դիպլոմը:
Միջին ուսումնական հաստատությունը կա, դիպլոմն էլ կա: Տեղյակ եմ, որ չեն լրացնում, բայց նախկին ստաժը պետք է լինի, քանի որ գրքույկները թվայնացնելու կարգ կա:
Իսկ ԱՁ-ի հաշվառումից հանելու գրառումն ինչպե՞ս նշել աշխատանքային գրքույկի մեջ:
Սա մեկ այլ աշխատանքային գրքույկի մասին է, որտեղ գրառում կա պետ. ռեգիստրում՝ որպես ԱՁ գրանցված լինելը, հիմա բնականաբար պետք է գրառում կատարել, որ ԱՁ-ի գործունեությունը դադարեցվել է: Դադարեցման մասին որոշումը կա:
Դիմում գրեք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, թող գրավոր պարզաբանեն՝ ինչ կարելի է անել, կամ իրենք որևէ փաստաթուղթ տրամադրեն: Եթե միջին ուսումնական հաստատությունը կա, և եթե ԱՁ-ն պարտաճանաչ վճարել է իր հարկերը, ապա, կարծում եմ, խնդիր չի լինի: