Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է

Անահիտ.

Հարգելիներս, մի հարց ունեմ: Աշխատակցի պայմանագրի ժամկետը լրացել է, կասե՞ք ինչ պետք է գրվի ծանուցման մեջ, և քանի՞ օր առաջ պետք է այն տալ աշխատակցին: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
e-accounting

Այս դեպքում ծանուցել աշխատակցին հարկավոր չէ, կարող եք լուծել պայմանագիրը ԱՕ Հոդված 109. Աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը, կետ 2. Սույն հոդվածով նախատեսված դեպքերում աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպվում է գործատուի ընդունած անհատական իրավական ակտով: e-accounting շնիկ keysolutionsllc.org

Տիգրան

Հարգելի Անահիտ, խորհուրդ կտամ չերկարացնել, և այն կդառնա անորոշ ժամկետով կնքված: Եթե իհարկե պարտադիր է որոշակի ժամկետով երկարացնել այն, ապա կարող եք հրաման տալ աշխատանքային պայմանագիրը որոշակի ժամկետով երկարաձգելու համար, և հրամանի մեկ օրինակը կարող եք տալ աշխատակցին, և այդ առթիվ որևէ ժամանակային սահմանափակում չկա, եթե պայմանագրով նախատեսված չէ: Այսինքն կարող եք լրանալու օրը տալ հրաման:

Անահիտ

Շնորհակալ եմ շատ օգնության համար: