Ռոման.
Բարև ձեզ: Կազմակերպության աշխատակիցը հաճախում է ուսուցման դասերի: Ուսուցման վարձը վճարելու է կազմակերպությունը: Հարց. 1. Արդյո՞ք կազմակերպությունը վճարած ուսման վարձի համար պետք է վճարի եկամտային հարկ:
2. Հնարավո՞ր է դա շահութահարկից նվազեցնել:
3. Ուսուցման ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի աշխատակցի անունո՞վ, թե՞ կազմակերպության:
1 պատասխան- ոչ չպետք է վճարի եկամտային հարկ
2 պատասխան – այո պետք է նվազեցնել շահութահարկից ըստ օրենքի դրույթի
3 պատասխան – ծառայություն մատուցող կազմակերպությունը պետք է հաշիվը գրի կազմակերպության անունով:
1. Ոչ չպետք է վճարի եկամտային հարկ:
2. Այո, անպայման նվազեցնել:
3. Հաշիվը պետք է գրի կազմակերպության անունով:
Շահութահարկից նվազեցման շեմ կա, ուշադիր եղեք։