Գոհար․ Բարի օր, հարգելի մասնագետներ: Հարցս էսպիսին է. եթե աշխատակցի աշխատաժամանակը պակասում է՝ 40-ից դառնում է 30 ժամ շաբաթական, ինչպե՞ս պետք է գրեմ։ Լրիվ աշխատաժամանակը 40 ժամն է, ոչ լրիվը՝ 20: Կիսվել՝ Նման նյութեր՝ Աշխատաժամանակի փոփոխություն Աշխատաժամանակի փոփոխություն Աշխատաժամանակի բաշխում Աշխատաժամանակի կրճատում Ինչպե՞ս է հաշվարկվում օրերով հաշվարկվող ժամկետը
պետք է նաև ծանուցեք ,դա էական փոփոխություն է, ժամային վճարման չափն էլ համապատասխան դարձրեք ժամերին,
Այդ աշխատողի գրանցման հայտը պետք է խմբագրեք՝ նշելով արդեն ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 30 ժամ և ուղարկեք ՊԵԿ:
փոփոխությունը պետք է ներկայացնեք նաև ՊԵԿ՝ ձև 79-ի միջոցով
Բարև Ձեզ: Նշեք՝ «Սահմանվում է ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական մինչև 30 ժամ տևողությամբ», նույնությամբ նշեք նաև գրանցման հայտում: