Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել

Անի.

Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
8 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մանե

Եկամտայինը ճշտեք և աշխատակցին էլ կարող եք փոխանցել պակաս վճարվածը՝ պայմանագրում սահմանված տույժի տոկոսների հետ միասին: Հաշվի կառնեք, որ ամեն հաջորդ ամսվա վճարումը որոշ չափով փակում է նախորդի պակաս վճարվածը և փոխում տույժերի հաշվարկը:

Անի

Ինչ տուժի մասին է խոսքը օրենքի հղում կտաք խնդրի կարգավորման համար, որ ավելի հասկանալի լինի ինչպես ուղղեմ սխալը:

Մանե

Աշխատանքային օրենսգրքի 198 հոդվածը նայեք և պետք է աշխատանքային պայմանագրում էլ նշված լինի:

Անի

Մանե ջան, վճարում կատարվել է, հիմա պետք է վերահաշվարկել, պետք է կիրառել այդ հոդվածը։

Մարիաննա

Բարև Ձեզ: Այո, կարող եք նորից հաշվարկել և ներկայացնել ճշգրտված հաշվետվություն այդ ամիսների համար, աշխատողին էլ վճարեք:

Tigran

Պետք է և եկամտայինի հաշվարկները այդ ամիսների ճշտված ներկայացնեք, և տարբերությունները այդ աշխատակցին վճարեք:

Անի

Իսկ որ ամսին որ վերահաշվարկեմ, ինչքան որ պակաս է եղել չե՞մ կարող այդ ամսվա մեջ էլ հաշվետվությունը ուղղեմ, թե՞ պետք է բոլոր ամիսների համար ուղղեմ, իսկ տուժ արդյոք կա:

Tigran

Պետք է բոլոր ամիսների համար ուղղեք, որ անձնավորված տվյալների կամ թոշակայինի բազայում էլ կարգավորվեն տվյալները, իսկ վճարումը միանգամից բոլոր ամիսների համար կատարեք: Եթե կա պայմանագիր ու նման դեպքերի համար տույժի մասին նշված է, ուրեմն կվճարեք, տույժ որպես կանոն նախատեսված է ուշ վճարելու համար, ոչ թե սխալ հաշվարկի հետևանքով պակաս վճարման: