Հայկ․
Բարև ձեզ։
Խնդրում եմ, հուշեք. ՍՊԸ-ն, որը իր աշխատակիցների աշխատավարձը վճարում է բանկային փոխանցումով (10-ից ավելի աշխատողներ ունենալու հիմքով), սխալմամբ աշխատողներից մեկի աշխատավարձը ավել է հաշվարկել և փոխանցել: Այդ աշխատողը կարո՞ղ է արդյոք հետ վերադարձնել ավել վճարված մասը՝ մուտք անելով դրամարկղ: Նշեմ, որ աշխատողը այլևս չի աշխատելու ընկերությունում, չեմ կարող կանխավճար ձևակերպել:
Նախապես շնորհակալություն։
Եթե աշխատողը էլի աշխատելու է, հաջորդ ամիս այդքան գումարով պակաս տվեք, իսկ եթե այլևս չի աշխատում, ապա թող գնա բանկ գումարը վերադարձնի աշխատավարձի հաշվեհամարին՝ նպատակը տողում գրվի աշխատակցի տվյալները և ավել գումարի հետ վերադարձ:
Աշխատակիցը կարող է նաև կանխիկ հետ տալ ավել վճարված գումարը, կգրեք դրամարկղի մուտքի օրդեր և կձևակերպեք:
Ավելի լավ կլինի՝ գումարը վերադարձնի փոխանցումով: