Սոնա․
Բարև Ձեզ։ Վեցօրյա գրաֆիկով աշխատող աշխատակիցն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից 2024թ․ հունվարի 31-ին։ Նախորդ տարիներից չի ունեցել չօգտագործած արձակուրդային օրեր։ Կատարվել է աշխատակցի հետ վերջնահավարկ, վճարվել է աշխատած օրերի համար և հունվար ամսին կուտակած 2 օր արձակուրդային։ Արդյո՞ք ճիշտ են կատարված գործողությունները, և այս դեպքում արձակման նպաստ գործատուն պե՞տք է վճարի, թե՞ ոչ։
Այո, ճիշտ են։
Այս դեպքում արձակման նպաստ չկա։
իր դիմումի համաձայն ազատվելու դեպքում արձակման նպաստ չի վճարվում, վճարման դեպքերը հստակ են սահմանված
Իր դիմումի հիման վրա արձակման նպաստ չի վճարվում ։