Գայանե.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ցանկանում է վճարել աշխատակիցներին՝ իրենց սեփական մեքենան կազմակերպության համար օգտագործելու դիմաց: Յուրաքանչյուր ամիս աշխատակիցը պետք է ներկայացնի թե քանի կմ է քշել և դրա դիմաց 1կմ – 100դրամ վճարվի: Այս դեպքում կազմակերպությունը ի՞նչ հարկեր է վճարելու, կարո՞ղ է վարձակալության պայմանագիր կնքել և վճարել 10% եկամտային հարկ:
Այո, յուրաքանչյուր աշխատակցի հետ պետք է կնքվի պայմանագիր, վճարելուց էլ պետք է հարկվի եկամտային հարկով՝ 10 %:
Եթե կմ-ի հաշվով վճարեք կտուժեք, ավելի լավ է գործարքային կարգով վճարեք, վարձակալությունն էլ ձեզ ձեռնտու չի ստացվի: