Sonya.
Բարև ձեզ: Աշխատանքի ընդունվել եմ 01.06.2013 թ. ու չեմ գտագործել հասանելիք արձակուրդի օրերը մինչ այս պահը: Արդյո՞ք պարտավոր եմ մինչև 01.06.2014թ. անպայման այդ օրերն օգտագործած լինել: Այս պահին չեմ ուզում արձակուրդ գնալ, բայց ինձ ասում են, որ այդ օրերը կկորեն մինչ նշված ժամկետը (01.06.2014) չօգտագործելու դեպքում: Կանխավ շնորհակալություն:
Ոչ, պարտավոր չեք, քանի որ կարող եք 01.06.2014-ի դիմում գրել, որ ցանկանում եք Ձեզ հասանելիք ամենամյա արձակուրդը տեղափոխել հաջորդ տարի, սակայն ամեն պարագայում արձակուրդային օրերը երբեք չեն կորում, եթե չօգտագործեք, վերջում ազատվելուց բոլոր օրերի համար վերջնահաշվարկ կստանաք, սակայն օրենքում սահմանափակում կա, տեղափոխված արձակուրդը կարող եք ստանալ մինչև 18 ամիսը լրանալը: Մեջբերում եմ օրենքը, ուշադիր կարդացեք, և ամեն ինչ պարզ կդառնա.
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ տարում:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է տվյալ կազմակերպությունում անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
3. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ:
4. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին: