Քրիստինե․
Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։
Սպասեք մինչև այդ չվճարվող արձակուրդն էլ լրանա, կարող եք պահել, թեկուզ մի վճարեք 186 հոդվածի 6-րդ մասի հիմքով: Իսկ ազատել չեք կարող նա հարգելի պատճառով չի կարողանում աշխատանքի ներկայանալ: Անգամ ազատելու դեպքում հանգիստ դատական կարգով կվերականգնվի իր աշխատանքում, իր ուժերից վեր է որ չվերթներ չեն թույլատրվում որ կարողանա վերադառնալ:
Ես կարծում եմ, քանի որ աշխատակիցը, ըստ ձեզ, գործարքային աշխատող է , դուք կարող եք իրեն գրանցված պահել, բայց աշխատավարձ չհաշվարկել, այսինքն աշխատավարձը կլինի 0։
Այս արտակարգ իրավիճակի հետ կապված մենք ունենք նոր մոտեցում՝ աշխատանքից ուշացումների և անհարգելի բացակաների մասով: Առաջնորդվեք դրանով: