Անուշ․
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին։ Աշխատակիցը բուժման նպատակով գտնվել է արտերկրում, այդ ընթացքում օգտվել է չվճարվող արձակուրդից (60 օր), ժամկետի ավարտին պարզվել է, որ առողջական վիճակի պատճառով չի կարող ինքնաթիռ նստել և ուղարկել է բժշկի կողմից տրված համապատասխան տեղեկանք։ Հնարավո՞ր է ԱՕ որևէ հոդվածով հիմնավորել իրավական ակտը, որպեսզի աշխատողը մնա աշխատանքի մեջ։ Շնորհակալություն։
իսկ աշխատողը ցանկանում է ցամաքային տրանսպորտով վերադառնալ, եթե չի գալու կարող եք ազատել,
Եթե տնօրենը չի ցանկանում ազատել տվյալ աշխատողին, կարող է չազատել, բայց չվճարվող արձակուրդի ավարտից հետո այդ աշխատողի համար եկամտային հարկի հաշվարկում տվյալներ չներկայացնելու դեպքում հարկային մարմնի կողմից կարող է ստացվել ծանուցում: Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համաձայն՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը՝ աշխատողի երկարատև անաշխատունակության հետևանքով աշխատանքի չներկայանալու դեպքում (եթե աշխատողը ժամանակավոր անաշխատունակության պատճառով աշխատանքի չի ներկայացել ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում՝ ավելի քան 140 օր, եթե օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված չէ, որ որոշակի հիվանդությունների դեպքում աշխատատեղը և պաշտոնը պահպանվում են ավելի երկար ժամանակով): Կարող եք սպասել մինչև լրանան վերը նշված ժամկետները, իսկ հարկային մարմնի ծանուցման դեպքում որպես բացատրություն ներկայացրեք տեղեկանքը:
Կախված է որքան ժամանակի մասին է գնում խոսքը, գործատուի համաձայնությամբ հնարավոր է որոշակի ժամանակ չազատել։