Աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել

Բարև Ձեզ, խնդրում եմ տալ պարզաբանում․ աշխատակիցը արձակուրդի մեջ հիվանդության թերթիկ է ներկայացրել, վճարել եմ արձակուրդը և նպաստը, օրենքով արձակուրդը պետք է երկարացվի, բայց նա մեր միակ բանվորն է, փոխարինող չունենք։ Կարո՞ղ եմ արձակուրդից ետ կանչել, խնդրում եմ օրենքի հղում տալ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ԱՕ Հոդված 166.Ամենամյա արձակուրդից հետ կանչելը
1. Ամենամյա արձակուրդից հետ կանչել թույլատրվում է միայն աշխատողի համաձայնությամբ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված դեպքերում ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը տրամադրվում է սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերին համապատասխան:

Հոդված 167.Ամենամյա արձակուրդի տեղափոխումը և երկարաձգումը
1. Ամենամյա արձակուրդի տեղափոխումը թույլատրվում է միայն աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ: Ամենամյա արձակուրդը կարող է տեղափոխվել նաև, եթե աշխատողը1) գտնվում է ժամանակավոր անաշխատունակության վիճակում.

2. Եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պատճառները կամ այլ պատճառներ (որոնց հետևանքով ամենամյա արձակուրդը հնարավոր չէ օգտագործել) առաջացել են մինչև ամենամյա արձակուրդն սկսվելը, ամենամյա արձակուրդը տեղափոխվում է այլ ժամանակ: Եթե այդ պատճառներն առաջացել են ամենամյա արձակուրդի ընթացքում, ապա ամենամյա արձակուրդը երկարաձգվում է համապատասխան օրերի քանակով:
3. Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում
սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը: Աշխատողի միջնորդությամբ կամ համաձայնությամբ ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը կարող է տեղափոխվել և միացվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:

Tigran

Հետկանչի հաշվով պետք է հրամանով կատարվի, սակայն հաշվի առեք նաև թե աշխատողը գոնե լավ է զգում իրեն, նոր կանչեք: