Դադարեցված կազմակերպության աշխատակիցը դեկրետում է

Հեղինե․

Բարև Ձեզ։ Շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է գործունեությունը, սակայն ունի արդեն 1 տարի ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատող։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ազատել աշխատակցին։

1) Եթե այո, ազատվելուց հետո աշխատակիցը կստանա՞ մայրության նպաստը (26 500դր.)

2) Եթե ոչ, ապա ի՞նչ պարտավորություններ ունի ԱՁ-ն, այսինքն՝ պե՞տք է վճարի իր ԱՁ-ի եկամտային և սոց. հարկի վճարումները։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տաթև

Այո ուղղարկում եք եկամտային հարկի հաշվարկը ամեն ամիս և վճարում 3000 դրամը, եթե աշխատողին ազատեք, ապա նպաստից կզրկվի:

Ալլա

ԱՕ Հոդված 114.Գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը
1. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է
երեխային փաստացի խնամող՝ արձակուրդում չգտնվող անձի՝ մինչև մեկ տարեկան երեխա խնամելու ամբողջ ժամանակահատվածում, բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ կետերով նախատեսված դեպքերի. Հոդված 113.Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.

Tigran

Ավելի լավ է չազատեք, ինքը իր 3000 դրամ սոցվճարը մինչև երեխայի 2 տարին լրանալը վճարի,ազատման դեպքում չի ստանա այդ նպաստը,այն տրվում է գրանցված աշխատողներին:

Հեղինե

Շնորհակալություն

Լիլիթ

Իսկ ԱՁ-ն կարո՞ղ է դադարի ու այդ ընթացքում էլ փոխանցի 3000֏, ես վերը նշված պատասխաններից չհասկացա վերջը։

Հեղինե

Շնորհակալություն, այսինքն միայն 36000 դրամը պետք է փոխանցվի, իսկ ԱՁ-ի սոց.հարկի և շահութահարկի 5000-ական դրամները պետք է վճարվեն, թե՝ ոչ,եթե ԱՁ-ն գործունեություն չի ծավալում: