Աշխատակիցների ազատում լուծարման ժամանակ

Գայանե.

Բարև ձեզ: Եթե հիմնարկը լուծարվում է՝ ի՞նչ հոդվածով ենք ազատում աշխատակիցներին: Եվ հիմնարկի լուծարման դեպքում ես կարո՞ղ եմ միանգամից 50 հոգու ազատել:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արմինե

Աշխատողին ազատելու դեպքում, անպայման 2 ամիս առաջ պետք է ծանուցագիր տրվի, որտեղ մանրամասն նշված է ազատման պատճառները, և անպայման օրենքի հղում կատարեք: Լուծարման ժամանակ անպայման պետք է տրվի նաև արձակման նպաստ՝ աշխատավարձի չափով (արձակման նպաստից հարկեր չեն պահվում), վերջնահաշվարկ և աշխատավարձ:

Ալլա

ԱՕ Հոդված 113. Աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.
Հոդված 115.Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցումը
1. որոշակի ժամկետով կամ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Հոդված 116.Զանգվածային ազատումները
1. Կազմակերպության լուծարման կամ աշխատողների թվաքանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում գործատուն պարտավոր է ոչ ուշ, քան երկու ամիս առաջ` մինչև աշխատանքային պայմանագրերը լուծելը, ազատվող աշխատողների թվաքանակի մասին տվյալները (ըստ մասնագիտությունների և սեռատարիքային կազմի) ներկայացնել զբաղվածության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմին և աշխատողների ներկայացուցչին, եթե նախատեսվում է երկու ամսվա ընթացքում աշխատանքից ազատել աշխատողների ընդհանուր թվի ավելի քան տասը տոկոսը, սակայն 10 աշխատողից ոչ պակաս (զանգվածային ազատումներ):

Tigran

Ազատում եք ԱՕ 113-ի այս մասով.նաև 116 հոդվածը,
1. Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը`
1) կազմակերպության լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման և օրենքով նախատեսված դեպքերում պետական գրանցումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու) դեպքում.:
Կարող եք 50 հոգու ազատել, պարտավոր էք աշխատողներին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ: Աշխատողներին պետք է վճարեք արձակման նպաստ մեկ ամսվա միջին աշխատավարձի չափով,հ,129: