Աննա.
Բարև ձեզ։ Ո՞ր դեպքերում է կարելի սահմանել 40 ժամից ավել աշխատաժամանակ։ Եվ հավելյալ աշխատած ժամերի համար ինչպե՞ս է կատարվում վճարումը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև ձեզ։ Ո՞ր դեպքերում է կարելի սահմանել 40 ժամից ավել աշխատաժամանակ։ Եվ հավելյալ աշխատած ժամերի համար ինչպե՞ս է կատարվում վճարումը։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Շաբաթական 40 ժամից ավել միայն վճարվում է արտաժամյա աշխատաժամանակի դեպքում, ՀՀ ԱՕ 139 հոդված։
ՀՀ ԱՕ հ. 184 1. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում
ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար
ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:ԱՕ Հոդված 139.Աշխատաժամանակի տևողությունը
1. Աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից:
2. Ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, բացառությամբ սույն օրենսգրքով, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի:
3. Աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ արտաժամյա աշխատանքը, չի կարող անցնել օրական 12 ժամից (հանգստի և սնվելու համար ընդմիջումը ներառյալ), իսկ շաբաթվա ընթացքում 48 ժամից:
4. Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
5. Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: