Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված

Մանե.

Հարգելի հաշվապահներ, ես մանկապարտեզի հաշվապահ եմ: Խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում. աշխատողների տաբելում գիշերային պահակին ներկա դնեմ ամբո՞ղջ ամիսը, թե՞ ոչ աշխատանքային օրերը հանեմ, թե՞…..Այն դեպքում, երբ ինքը վարձատրվում է նվազագույն աշխատավարձով 32500, առանց հավելավճարների:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Աննա Հարոյան

Հարգելի Մանե, որպեսզի Ձեր մոտ ամեն ինչ ճիշտ լինի, դուք որպես պահակ պետք է ընդունեք 4 հոգի, քանի որ 24 ժամ աշխատած Ձեր պահակը առնվազն 2 օր պետք է հանգստանա, բացի այդ դուք նրան պետք է վճարեք գիշերային ժամերի համար հավելում 1 ժամվա արժեքի առնվազն 30%-ի չափով: Այսպիսի աշխատողների հետ նպատակահարմար է պայմանագրում նշանակել ժամային դրույքաչափ:

Մանե

Շնորհակալ եմ կարծիքի համար, բայց եթե նա գիշերային պահակ է:

Հերմինե

Ասացեք, խնդրեմ, չորս պահակով, երեք օր հերթափոխով աշխատելու դեպքում, երբ պահակներից մեկը գնում է արձակուրդ, ստացվում է, որ մնացած 3 պահակները աշխատում են արտաժամով, ինչը չի թույլատրվում համաձայն ՀՀ ԱՕ 139 հոդվածի 4 մասի: