Աշխատաժամանակի տեղեկագիր

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք լրացնել աշխատաժամանակի տեղեկագիրը համատեղությամբ աշխատողի համար: Եթե աշխատողն աշխատում է միաժամանակ 3 ֆիրմայում, մեկում՝ հիմնական, մյուս երկուսում՝ համատեղությամբ, ապա ինչպե՞ս պետք է լրացվեն 3 ֆիրմաների համար աշխատաժամանակի տեղեկագրերը:

Կանխավ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Վիկտորյա

Ձեր գործը ավելի հեշտացնելու համար նշեմ, որ, համաձայն ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ կատարված փոփոխությունների, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր չվարելու համար նախատեսված տուգանքը հանվել է (ուժը կորցրել է 24.06.10թ. ՀՕ-118-Ն): Հետևաբար, տեղեկագիր վարելը այժմ պարտադիր չէ: 😉

Նատա

Հարգելի գործընկեր, յուրաքանչյուր կազմակերպություն լրացնում է իր տեղեկագրում աշխատողի փաստացի աշխատած ժամանակահատվածը, այսինքն՝ լրացնում եք համաձայն իր աշխատած ժամերի: Օրինակ՝ հիմնական աշխատավայրում նա աշխատում է 7 ժամ՝ 09:00-16:00, ապա տեղեկագրում գրվում է 6, որովհետև ընդմիջումը չենք ներառում տեղեկագրում, մյուսում՝ 2 ժամ, ապա տեղեկագրում գրվում է 2, և համապատասխանաբար մյուսում կարող է լինել 3 ժամ, որովհետև օրական 12 ժամը չպետք է գերազանցի:

Նատա

Մոռացա ասել, որ նրան կարող է հասնել ընդմիջում համատեղությամբ աշխատավայրերից որևէ մեկում ևս, որը նախընտրելի է:

Ժաննա

Հարգելի Անի, ըստ ԱՕ 139-րդ հոդվածի 5-րդ մասի՝ տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: Լրացրեք համաձայն այս մասի, կարող եք յուրաքանչյուր ֆիրմայում 3 ժամ գրել:

Նատա

Բայց 142-րդ հոդվածի 6-րդ մասը մնացել է, նշանակում է՝ պետք է վարել տեղեկագիր:

Վիկտորյա

Տեղեկագիր կարող եք վարել, սակայն այն սխալ վարելու համար վարչական տույժը հանվել է: Հետևաբար, ստուգումների ժամանակ այն չեն կարող Ձեզանից պահանջել:

Ժաննա

Այո, անհրաժեշտ է վարել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր: