Աշխատաժամանակի վերաբերյալ

Anna.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես սկսնակ եմ և խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Աշխատանքային պայմանագրերում նշված է, որ աշխատողը շաբաթական աշխատում է 40 ժամ, սակայն տաբելը լրացնելիս ամսվա մեջ կա մի շաբաթ, որ 30 ժամ է (օրը մեջ են աշխատում, օրական 10 ժամ), դա խախտու՞մ է:
Նախօրոք շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Հասմիկ

Օրական 10 ժամը արդեն իսկ խախտում է:

Janna

40 ժամ շաբաթական առավելագույնն է, իսկ օրական էլ 8 ժամ, այն երկու ժամը կհամարվեն արտաժամ, որի համար պետք է վճարել:

Ռ....

Հարգելի Աննա, դա խախտում չէ, քանի որ դուք աշխատում եք 40 ժամից պակաս և ոչ թե ավելի…

ANYA

Ոչ, խախտում չէ, ՀՀ ԱՕ 144 հոդվածովև 139-ի 1-ին կետով 40 ժամ գերազանցելն է սահմանափակում, ուղղակի պայմանագրի այդ կետը փոխեք, գրեք, որ աշխատողը աշխատում է ժամանակացույցին համապատասխան, և պետք է դա ունենաք ՆԿԿ ում էլ նշված առանձին էլ ամեն ամիս հաստատված և ընդմիջում էլ տվեք ասենք օրը 2 անգամ կես-կես ժամով, որը չի մտնի այդ 10 ժամի մեջ:

Ա

Ըստ օրենքի խախտում չէ, բացատրեմ, մարդը կարող է օրական 8 ժամից բացի ևս 4 ժամ ավել աշխատել, որի համար վարձատրվում է, որպես հավելյալ աշխատաժամանակ: Իսկ եթե տարբեր հաստիքներ են, մեկը համարվում է հիմնական, իսկ մյուսը ներքին համատեղություն և կրկին վճարվում:Ոչ մի սխալ էլ չկա: Մարդն օրեկան կարող է 12 ժամ աշխատել առավելագույնը և ոչ ավել ու վճարվել: Դրա համար կարդացեք աշխատանքային օրենսգիրք և կառավարության որոշումներ: