Մանե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկում աշխատողի աշխատած փաստացի ժամերը։ Կանխավ շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մանե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս են հաշվարկում աշխատողի աշխատած փաստացի ժամերը։ Կանխավ շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
5 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 8 ժամ,
6 օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում երկուշաբթիից-ուրբաթ 7 ժամ, շաբաթ օրը` 5 ժամ:
Վարում են աշխատաժամանակի տեղեկագիր, այսինքն նշում են օրական քանի ժամ է աշխատել աշխատակիցը, ամսվա վերջում կատարում են աշխատած ժամերի ամփոփ հաշվարկ։
Եթե կա հաշվառող համակարգ, ապա դրա միջոցով, տաբելով:
Բարև Ձեզ։ Աշխատած օրեր * (40/6) կամ (40/5), կստանաք որքան ժամ է աշխատել այդ ամիս, եթե նորմալ աշխատաժամանակ է։ 20/6 կամ 20/5, եթե ոչ լրիվ աշխատաժամանակ է։ 20-ի փոխարեն կարող է լինել նաև 15, 10 և այլն, դա շաբաթական աշխատաժամանակի տևողությունն է։
Եթե աշխատողի փաստացի ժամերն եք ուզում իմանալ, պետք է պահեք աշխատաժամանակի տեղեկագիր, որտեղ պետք է լրացնել տվյալ աշխատողի աշխատած ժամերի քանակը ըստ հաճախականության, և ըստ դրա պետք է վճարվի աշխատավարձ, եթե ժամավճար է, ըստ ժամավճարի հաստատած գումարի եթե դրույքաչափ է ըստ դրույքաչափի: Լավ կլինի, որ կարդաք աշխատանքային օրենսգիրքը:
Եթե ժամավճարային է՝ փաստացին բազմապատկվում է 1 ժամվա գումարով, եթե դրույքային է ապա գումարը բաժանվում է աշխատանքային ժամերի և բազմապատկվում փաստացի աշխատած ժամով: