Ռուզաննա․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրի մեջ տոնական օրերը հերթափոխային աշխատողի համար նշում եմ 24ժամ, և իհարկե այդ օրը տեղեկագրում տարբերվում է ոչ տոնականից, սակայն հաշվապահը առաջարկեց այն նշել 48 ժամով, այսինքն՝ կրկնակի՝ արդյո՞ք դա ճիշտ է։
Կանխավ շնորհակալ եմ։
Ոչ նշում եք 24 ժամ , բայց վճարումը կատարում եք կրկնակի։
Պետք է վճարումը կրկնակի կատարվի,իսկ ժամերը թողեք 24:
Ո՛չ ճիշտ չէ, վարձատրությունն է կրկնակի, ոչ թե աշխատած ժամանակը, այդպես կստացվի, որ աշխատակիցը 48 ժամ է աշխատել, որն իհարկե սխալ է։
Բարև Ձեզ, իսկ տոնական օրերի կրկնակի վճարումը հերթապահության աշխատող բուժաշխատողներին վերաբերվու՞մ է։