Anahit.
Հատուկ կատեգորիայի աշխատակիցների ցանկում ներառված հրաձիգների հետ կնքել ենք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշել ենք՝ աշխատավարձը դրույքաչափով, և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով, իսկ արտաժամյա աշխատանքը՝ 50%։ Հարցս հետևյալն է. ինչքա՞ն կկազմի նրանց մայիս ամսվա նորմա-ժամը, եթե Աշխ․ Օ-քի 139 հ. 4 կետում նշված է, որ 24 ժամյա աշխատաժամանակի դեպքում շաբաթական 48 ժամը չպետք է գերազանցի։ Բայց այս դեպքում ամեն 3-րդ օրը հաշվելիս ստացվում է 72 ժամ։ Նախապես շնորհակալ եմ օգնության համար։
Մայիս ամսին պետք է ունենա 24×9 հերթապահության օր՝ 216 աշխատած ժամ:
Անահիտ ջան, մայիս ամսվա համար ամեն 3-րդ օրը 24 ժամ գրաֆիկով ստացվում է 264 և 240 ժամ։ Հարցը նրանում է՝ դրանից քանի՞ ժամն է նորման, որ ես կարողանամ արտաժամ հաշվել։
Նորմալ է, բայց միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, չի անցնում կամ 72/3 լինում է 24 ոչ թե 48:
Տիգրան ջան, հստակ մայիս ամսվա համար կարո՞ղ եք ասել՝ քանի ժամ է կազմում 264 ժամ աշխատած հրաձիգի արտաժամյա աշխատաժամանակը։
Արտաժամյա աշխատաժամանակ հասկացությունը հերթափոխով աշխատողներին չի վերաբերում:
Տիգրան ջան, կներեք, որ ևս մեկ հարց եմ ուղղում, իսկ ինչպե՞ս կարող եք դա հիմնավորել: Եվ 24 ժամանոց աշխատանքի դեպքում որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար 264 ժամ / 11 հերթափոխ/ աշխատած հրաձիգի աշխատավարձը, եթե աշխատանքային պայմանագիիրը կնքվել է 91285 հազ․ դրամ /սոց․վճար վճարող/ դրույքաչափով:
Արտաժամյա աշխատանքը սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 4-րդ մասերով սահմանված աշխատաժամանակից ավելի տևողությամբ աշխատանքն է: Եթե ավել աշխատեն ապա դա արդեն կդիտարկվի արտաժամյա աշխատանք: Սոց․վճար վճարող հրաձիգի աշխատավարձը դրույքաչափով, ոչ ժամավճարով, չի կարող կնքվել 91285 հազ․ դրամ, այն պետք է կազմի գոնե 93289 դրամ: Իսկ ժամավճարի դեպքում որն ավելի ճիշտ կլինի կիրառել, ժամային դրույքաչափից բացի,պետք է վճարվում է հավելում` գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ ժամը 22-ից մինչև 6-ը: Առողջապահության, հոգաբարձության (խնամակալության), մանկական-դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով ՀՀ օրենսդրությամբ այդ աշխատողների` ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությանը:
Անչափ շնորհակալ եմ օգնության համար։ Հենց մեր բնագավառի աշխատողների ամսվա համար սահմանված աշխատաժամանակի նորմալ տևողությունը չեմ կարողանում գտնել:
Բարև Ձեզ։
Հարգելի Տիգրան, ակնկալում եմ ստանալ Ձեր պատասխանը։
Մի հարց՝ պահակների համար վճարվու՞մ է տոնական օրերին կատարված աշխատանքի համար, որը նախատեսված է աշխատանքի ժամանակացույցով։
Եվ կցանկանայի իմանալ՝ 24 ժամյա, ՀՀ կառավարության որոշումով հաստատված մասնագետների /պաշտոնների/ համար ի՞նչ հավելումներ են նախատեսվում։
Դուք ճիշտ եք նկատել, հերթափոխով աշխանելու ընթացքում գրաֆիկը մեկ շաբաթ 3 աշխատանքային օր է լինում, հաջորդ շաբաթ՝ 2։ Դա նորմալ է։
Նորմալ է, էդպես պետք է լինի:
Իսկ ինչքա՞ն կկազմի մայիս ամսվա արտաժամը՝ քանի՞ ժամ արտաժամ կունենա մայիսի 1-ից 24 ժամանոց գրաֆիկով, ամեն 3-րդ օրը աշախատող հրաձիգը։ Գիշերայինը կկազմի 88 ժամ, իսկ արտաժա՞մը։ Չեմ կարողանում հաշվել։
Կարծում եմ 264-216=48ժամը կլինի արտաժամ, հիմք ընդունելով ժամանակահատվածի գումարային հաշվարկը՝ 6 ամսվա կտրվածքով (ՀՀ ԱՕԳ հոդված 143)
Բարև ձեզ: Հերթափոխով աշխատողները պետք է աշխատեն ամեն 4-րդ օրը, այսինքն՝ մեկ օր աշխատում են, 3 օր հանգստանում են, եթե կցանկանաք կարող են ձեզ ուղարկել տաբել, որտեղ նշվում է և՛ աշխատաժամանակը, և՛ աշխատավարձը, բայց ճիշտ է, որ աշխատավարձը համաձայնագրով փոխեք ժամային, օրինակ՝ 600-ից սկաս, իսկ գիշերը 22:00 մինչև 06:00 ժամային դրույքաչափի 30%-ի չափով հավելավճար: