Աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված արտոնություններ

Անի.

Բարև Ձեզ։ Այժմ գտնվում եմ ժամանակավոր անաշխատունակության արձակուրդում՝ երեխայի ծնվելու կապակցությամբ (հետծննդյան`երկրորդ 70 օրվա շրջանում): Ցանկանում եմ իմանալ՝ այս երկրորդ 70 օրը լրանալուն պես, եթե աշխատանքի գնամ, չվերցնեմ խնամքի արձակուրդ, ունենալու՞ եմ որևէ արտոնություն աշխատավայրում՝ աշխատաժամանակի և ընդմիջման ժամերի հետ կապված։ Նշեմ, որ աշխատում եմ շաբաթական 22 ժամ աշխատաժամանակով։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

օրենքով սահմանվածները սրանք են.
ԱՕ հ.258
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում հղի կամ մինչև մեկ տարեկան երեխա խնամող կանանց ներգրավելն արգելվում է:
4. Եթե հղի և մինչև մեկ տարեկան երեխա խնամող կնոջն անհրաժեշտ է աշխատաժամանակի ընթացքում բժշկական հետազոտություն անցնել, ապա գործատուն պարտավոր է նրան ազատել աշխատանքային պարտականությունների կատարումիցպահպանելով միջին աշխատավարձը, որը հաշվարկվում է հիմք ընդունելով միջին ժամային աշխատավարձի չափը:
5. Երեխային կրծքով կերակրող կնոջը մինչև երեխայի մեկուկես տարին լրանալը, բացի հանգստի և սնվելու համար տրամադրվող ընդմիջման ժամերից, երեխային կերակրելու համար յուրաքանչյուր երեք ժամը մեկ տրամադրվում է լրացուցիչ ընդմիջում` կես ժամից ոչ պակաս տևողությամբ: Երեխային կերակրելու համար նախատեսված ընդմիջումների ժամանակահատվածում աշխատողը վարձատրվում է միջին ժամային աշխատավարձի չափով: