Աշխատաժամանակի ամրագրում պայմանագրում

Արմինե․

Բարև Ձեզ, հարգելի՛ ոլորտի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. եթե մասնավոր պահնորդական ծառայության անվտագության աշխատակիցը աշխատում է 21:00-09:00 մեկ օր հանգստյան օր, կամ 2 օր իրար հաջորդող 21:00-09:00 և 2 օր հանգստյան օրեր ընդհանուր յուրաքանչյուր հերթափոխային օր 12 ժամ և ընդմիջումը ներառյալ վճարվում է, ամսվա կտրվածքով լինում է 15 կամ 16 օր, և ընդհանուր 168 կամ 192 ժամ, ուստի այս աշխատաժամանակը աշխատանքային պայմանագրում ո՞ր ռեժիմի տակ պետք է ամրագրել, արդյո՞ք համարվում է աշխատաժամանակի գումարային հաշվարկ: Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

այդ աշխատաժամանակի մեծ մասը գիշերային է ու դա հաշվի առեք ու դրա համար հավելում է հասնում,
ԱՕ հ. 148 1. Գիշերային ժամանակ է համարվում ժամը 22-ից մինչև 6-ը:
2. Գիշերային է համարվում գիշերային ժամանակի ընթացքում կատարված աշխատանքը:
ԱՕ հ. 184 1. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելումժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:

Արմինե

Հարգելի Տիգրան, շնորհակալ եմ մեկնաբանության համար, իսկ աշխատանքային պայմանագրում աշխատանքային ռեժիմը աշխատաժամանակի գումարային հաշվարկ է սահմանվելու, թե՞ աշխատաժամանակի նորմալ տևողություն, քանի որ շաբաթական 48 ժամը չի գերազանցում, այսինքն որ ռեժիմի տակ է համարվում 12-ժամյա հերթափոխային աշխատանքը: Նախապես շնորհակալ եմ

Tigran

աշխատանքային պայմանագրում աշխատանքային ռեժիմը աշխատաժամանակի գումարային հաշվարկով պետք է սահմանել,


Արմինե

Շատ շնորհակալ եմ հարգելի Տիգրան, Դուք իմ կասկածները փարատեցիք, ես հաճախ եմ հետևում Ձեր կողմից կատարված բոլոր մեկնաբանություններին։