Արմինե.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:
Պետք է չէ պայմանագրի մեջ հստակ գրել, պետք է գրել , որ աշխատելու է համաձայն հերթափոխային ժամանակացույցի, իսկ ժամանակացույցը ամեն ամիս կներկայացնեք և կկցեք աշխատանքային տեղեկագրին։
Պետք է ամրագրել, որ աշխատելու է ըստ ամսական ժամանակացույցի, որը ամսական հաշվարկով փոխադարձ համաձայնեցված է լինելու, գիշերային ժամերի հավելման մասին չմոռանաք:
Շնորհակալ եմ շատ։