Անցում կես դրույքով աշխատանքի

Հասմիկ․

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Գործատուն ցանկանում է աշխատակցի հետ կնքել նոր համաձայնագիր, որով աշխատաողը պետք է անցնի կես դրույք աշխատանքի։ Ծանուցումը եղել է գործատուի կողմից 3 օր առաջ։ Եթե աշխատողը հրաժարվում է ստորագրել այդ համաձայնագիրը, գործատուն ինչպե՞ս պետք է լուծի գործող պայմանագիրը։ Ի՞նչ հետևանքներ կունենա դա։ Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

դա էական փոփոխություն է ԱՕ հ.105,
Ծանուցումը եղել է գործատուի կողմից 3 օր առաջ։ դա սխալ է,

3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
4. Աշխատողը չի կարող տեղափոխվել այնպիսի աշխատանքի, որն առողջական վիճակի բերումով նրան հակացուցված է բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի եզրակացությամբ:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:

Հասմիկ

Շնորհակալություն