Մելինե․
Բարև ձեզ։ Շրջհարկի դաշտից անցել ենք ԱԱՀ հոկտեմբերի 6-ից, հիմա հոկտեմբերի համար ԱԱՀ հաշվարկ ներկայացնելիս արդյո՞ք պետք է համամասնություն կիրառվի հարկման բազայի, հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի համար (վերցվի 15 օրվանը)։ Եթե ունեցել ենք ընդամենը 3 հաշիվ վավերագիր դուրս գրած (երբ կարծել ենք, որ շրջհարկով ենք աշխատում ), ու 3 ի դիմացի կողմն էլ ազատված են ԱԱՀ-ից, կարի՞ք կա հաշիվները չեղյալ համարելու և ԱԱՀ-ով նոր հաշիվ գրելու։ Եվ վերջին հարցս՝ այդ ազատված գործարքների մասով գումարը ավտոմատ լրացվում է հաշվարկի մեջ 13Ա-ում, հիմա ես 9Ա-ն այդքանով պակաս պե՞տք է լրացնեմ, այո՞։ Շնորհակալ կլինեմ, եթե արձագանքեք։
Բարև Ձեզ։
1) Այո, պետք է ԱԱՀ-ն հաշվանցեք համամասնորեն
2) Կարիք չկա հաշիվները չեղյալ անելու, քանի որ ԱԱՀ-ից ազատված գործարքների համար դուրս են գրվում հաշիվ վավերագրեր
3) 9Ա-ն Ձեր գործունեությանը չի վերաբերում, դա ՀԴՄ-ով իրականացված գործարքներն են։ Ձեր իրացումը պետք է արտացոլեք 13Ա տողում։
Պետք է համամասնորեն ներկայացնեք, եթե ազատված է ապա ամեն դեպքում պետք է առանց ԱԱՀ-ի հաշիվ գրվեր, 13Ա-ում
շրջհարկի հաշվետվություն հոկտեմբերի 1-6 օրերի հաշվով,մինչ շեմը հատելը պետք է ներկայացնեք, կարիք չկա հաշիվները չեղյալ համարելու,