Աննա.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել այլ իրավաբանական անձի։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Աննա.
Բարև Ձեզ: Իրավաբանական անձը կարո՞ղ է անտոկոս փոխառություն տրամադրել այլ իրավաբանական անձի։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կարող եք, բայց եթե շահութահարկ վճարող եք, ապա լավ կլինի տոկոս նախատեսեք։
Շնորհակալ եմ
Ոչ, չեք կարող, փոքր չափի տոկոս պետք է ամրագրել։
Հղում կարո՞ղ եք անել որևէ իրավական ակտի, շնորհակալ եմ:
Այո քաղ.օրենսգիրք հ. 879
1. Փոխատուն իրավունք ունի փոխառության գումարից տոկոսներ ստանալ փոխառուից, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով: Փոխառության պայմանագրում հստակ պետք է սահմանվեն տոկոսների չափը և հաշվարկման կարգը: Փոխառության պայմանագրի կնքման պահին տոկոսների չափը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
2. Տոկոսները վճարվում են յուրաքանչյուր ամիս, եթե այլ բան նախատեսված չէ փոխառության պայմանագրով:
3. Փոխառության պայմանագիրը ենթադրվում է անտոկոս
դրանում ուղղակիորեն այլ բան նախատեսված չլինելու դեպքում, եթե
1) քաղաքացիների միջև փոխառության պայմանագիրը կնքված է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը չգերազանցող գումարով և այն կապված չէ կողմերից որևէ մեկի ձեռնարկատիրական գործունեության հետ.
2) փոխառուին պայմանագրով հանձնվել է ոչ թե դրամ, այլ տեսակային հատկանիշներով որոշվող այլ գույք:
Շնորհակալ եմ