Բարև Ձեզ, Հայկ։ Այս հարցի մասով ուշադրություն դարձրեք Հարկային օրենսգրքրի հոդված 114-ի 3-րդ կետին․
Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազան որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
3) բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող շահութահարկ վճարողների ստացած վարկերի և (կամ) փոխառությունների գծով հաշվարկվող տոկոսների գումարները, եթե այդ վարկերի և (կամ) փոխառությունների գումարները անտոկոս տրամադրվում են այլ հարկ վճարողների։
Այսինքն, Ձեր դեպքում կարող է ստացվել, որ Դուք ունեք բանկից ստացված վարկ, որի հաշվին անտոկոս փոխառություն եք տրամադրել, հետևաբար այդ վարկի տոկոսները չեք կարող նվազեցնել շահութահարկի հաշվարկման ժամանակ։
Կազմեք անտոկոս փոխառության պայմանագիր հիմնադրի հետ գումարի ցպահանջ վերադարձման պայմանով։
Այո, կարող եք, կազմեք 0 տոկոս փոխառությամբ պայմանագիր:
Կարող եք անտոկոս, բայց որոշակի ժամանակով տալ փոխառություն:
Այո, կարող եք:
Այո, ոչ մի խնդիր չկա, պայմանագրի հիման վրա կարող եք հիմնադրին տալ փոխառություն։