Անվտանգության ապահովման մի քանի հարց

Անվտանգություն

Աստղիկ Ավետիսյան.

Հարգելի կոլեգաներ,
Ինձ արդեն վաղուց հետաքրքրում է մեկ հարց:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 243 կետ 2.
“Աշխատողի առողջության և անվտանգության պահպանությունը պարտավոր է ապահովել գործատուն: Հաշվի առնելով կազմակերպության մեծությունը, աշխատողների համար արտադրության վտանգավորության աստիճանը` գործատուն կազմնակերպությունում ներգրավում է աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման որակավորված ծառայություն կամ այդ գործառույթն իրականացնում է անձամբ:”
Հարց 1. Որտեղ է գրված կազմակերպության ինչ մեծության պարագայում և աշխատողների ինչ թվաքանակի դեպքում պետք է դիմել նման ծառայության կամ անձամբ զբաղվել այդ հարցով: Եվ հետո արդյոք չի կարող աշխատողների քիչ թվաքանակով ու փոքր կազմով կազմակերպել էնպիսի աշխատանք, որը վտանգավոր է:Բացի վերը նշվածներից… ասենք գրասենյակային աշխատանք է, և ես իբրև գործատու` աշխատանքային օրենսգրքի համաձայն, մինչ աշխատանքի կատարմանը թույլատրելը պետք է ծանոթացնեմ անվտանգության կանոններին: Այ հենց էդ կանոնները դարձել են փուշ կոկորդումս: Շարունակենք…

Աշխատանքային օրենսգրքի հոդված 244.
Հարց 2. Ոտից գլուխ անհասկանալի է, թե որոնք են “նորմալ” պայմանները: Մասնավորաբար վերը նշված հոդվածի կետ 5-ում նշված պայմանները:
Չեմ կարողանում որևիցե հետք գտնեմ, թե որտեղ գտնեմ մարդու համար վտանգավոր պայմաններ են, թե ոչ/չնայած դա կարելի է նայել “Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ցանկում”, բայց դա չի նշանակում, որ այլ մասնագետները անվտանգ, ապահով, “լավ” պայմաններում են աշխատում/:
Ասեմ ավելին, գոյություն ունի “Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն”, որը թվում է թե պետք է զբաղվի այդ հարցերով: Ոչ մի նման բան: “Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին” օրենքի Հոդված 6-ում, նշված են արտադրական վտանգավոր օբյեկտները որոնք են համարվում: Միայն այդ օբյեկտների վերահսկաղությամբ ու գրանցմամբ են զբաղվում: Նույնիսկ զանգեցի “Տեխ. անվտանգության ազգային կենտրոն”` ակնկալելով որ ինչ-որ բան կհուշեն, ինչ դեռ չգիտեմ: Խոսեցի մասնագետներից մեկի հետ…. կենտրոնի գոյության փաստը ինձ հիասթափեցրեց:
Իմ կազմակերպությունը զբաղվում է շինարարությամբ` քաղաքաշինության, կապի և էներգետիկայի բնագավառներում: Վերը նշված օրենքի նույն 6 հոդվածի համաձայն եթե ես շինարարության մեջ չունեմ ամբարձիչ սարքավորում ու մեխանիզմ, ապա … իմ մոտ ամեն ինչ անվտանգ է)))))
Հարցը այն չէ, որ ես իմ գլխին պրոբլեմներ եմ ման գալիս)))) Պարզապես ուզում եմ բացեր չմնան այդ հարցում:
Կան անվտանգության մատյաններ… Սովետի օրոք համենայն դեպս դրանք լրացվում էին:
Ես այդքան մեծ չեմ, որ սովետական միության ժամանակ աշխատած լինեմ, բայց հիշում եմ որ ծնողներս իրենց հիմնարկներում, ինստիտուտներում/որտեղ, ի ուրախություն ինձ, մուտք ունեյի/ աշխատելիս, աշխատակիցների հետ անվտանգության դասընթացներ էին անցկացնում և մատյաններում լրացնում:
Անվտանգության մատյանները կան, բայց լրացման կարգ` չկա: Չկան նաև այդ դասընթացների նյութեր կամ դասընթացի անցկացման կարգեր, կամ այլ իրավական ակտեր վերաբերող տեխ. անվտանգությանը:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 248.
Այստեղ պարզ է դառնում,որ գործատուն ինքն է ընդունում աշխատակիցների անվտանգության և առողջության պահպանման ներքին իրավական ակտեր: Հարց է առաջանում. կան արդյոք նման մշախված ձևեր, որոնք կիրառվում են, և “քննություն են անցել” սոց.ապ-ի, հարկային մարմնի կողմից:

Աշխատանքային օրենսգրքի հոդված 252
Արդյոք որևէ կազմակերպություն անցել է ատեստավորում, ու որ պետական մարմինների կողմից:
Նույն հարցի տակ են ընկնում նաև հոդվածներ 253 և 254ը:

Ինձ համար շատ բաց հարցեր կան այս ոլորտում, որոնց պատասխանները ես դեռ չեմ գտել, կամ կոմպիտենտության կամ փորձառության պակասի պատճառով: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե աջակցեք պատասխաններ գտնելու հարցում:

Կանխավ շնորհակալ եմ
Հարգանքներով Աստղիկ Ավետիսյան

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Գրիգոր

Հարգելի Աստղիկ, հարցը նրանումն է , որ ամբողջ երկրում և ամբողջ օրենսդրական դաշտում են բացեր, և գտնել պատասխատտեր բոլոր հարցերին , իմ կարծիքող չի կարելի:)

Աստղիկ

))) Համամիտ եմ Ձեզ հետ Գրիգոր, բայց այդ բացերը ի վերջո հարկատուների գլխին են կոտրվում)))

Գնել

Հարգելի Աստղիկ,

Սպառիչ պատասխաններ տալ Ձեր հարցերին դժվար թե հնարավոր լինի, սակայն կարծում եմ, որ օրենսդրության պահանջները այնքան էլ աբսուրդային չեն:
Օրինակ, իմ մոտեցումները նշված կետերի հասկացողության վերաբերյալ հետևյալն են.
1) հոդված 243 կետ 2. – Գործատուի որոշումը թողնված է իր հայեցողության վրա, և որևէ կերպ չափորոշիցներ սահմանել չեմ կարծում հնարավոր է: Չեմ կարծում, որ այդ որոշումը ենթակա է հարկայինի կողմից վիճարկման:
2) “նորմալ” պայմանները – սահմանել թե ինչ է “նորմալը” չեմ կարծում հնարավոր է, այն պետք է դիտարկել առողջ դատողության տեսակետից և տվյալ ոլորտում գործող տեխնիկական պահանջներից – ուստի “նորմալը”մեկի համար կարող է լինել “աննորմալ” մյուսի համար, դա բնականոն երևույթ է:
Պարզ օրինակ` յուրաքյանչուր տեխնիկական միջոց, ասենք` ավտոմեքենա, ամեն անգամ գարաժից դուրս գալուց առաջ պետք է անցնի տեխնիկական համառոտ զննություն, և արդյունքները հաստատվեն այդ զննության պատասխանատուի և վարորդի կողմից: Նման փաստաթղթերի օրինակելի ձևերը առկա են յուրաքյանչուր տիպի գործությունեության համար` իսկ շատերի համար կա նաև իրավականորեն կիռառելի ձևեր:
3) Անվտանգության որակավորում ունեցող անձիք կան: իմ նախկին աշխատավայրում նման մեկին ընդունել էինք, որը ապահովում էր անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ու կաննոների պահպանումը/տարածումը:

Արա

Հարգելի Աստղիկ,
Միգուցե որոշ հարցերի պատասխաններ գտնեք մեր ռուս կոլեգաների մոտ: Այստեղ… որոշ նյութեր կան աշխատանքի անվտանգության վերաբերյալ, իսկ այստեղ կան նաև “Աշխատանքի անվտանգության ստանդարտների համակարգին” վերաբերող նյութեր` ГОСТ – երը:
Ընդհանրապես, Google – ը բավական շատ ռուսական աղբյուրներ է գտնում այս թեմայով:

Աստղիկ

Հարգելի Գնել, Գրիգոր և Արա
Շնորհակալ եմ կարծիքների համար:
Արա ջան ես իմ աշխատանքի տեղը հենց այդպես էլ վարվել եմ: Վերցրել եմ ռուսական նյութեր` անվտանգության ապահովման կանոններ կոնկրետ իմ բնագավառի ու մատուցած ծառայությունների ոլորտին համապատասխան/նույնիսկ չեմ էլ թարգմանել/ կարել եմ թղթապանակում, անվտանգության մատյանում լրացրել եմ այդ կոնոների վերնագրերը, այն աշխատակիցների անունները, ովքեր մասնակցել են շին. աշխատանքներին, իսկ դասընթացի ժամանակահատվածը համընկնում է աշխանանքների կատարման սկզբի հետ:
Ամեն դեպքում հետաքրքիր ու օգտակար էին Ձեր կարծիքները:

Հարգանքներով Ա. Ավետիսյան

Լևոն

Բարև ձեզ.
Նմանատիպ հարցերին կարող են պատասխանել համապատասխան մասնագետները՝ Աշխատանքի անվտանգության ինժեներները: