Լուսինե․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 24 մլն անցել է։ Խնդրում եմ ասել՝ ՀԴՄ-ն անվանացանկով դառնում է 2025թ․-ի հունվարի 1-ի՞ց, թե՞ այս պահից սկսած։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Լուսինե․
Բարև Ձեզ։ Շրջհարկով աշխատող ԱՁ-ն 24 մլն անցել է։ Խնդրում եմ ասել՝ ՀԴՄ-ն անվանացանկով դառնում է 2025թ․-ի հունվարի 1-ի՞ց, թե՞ այս պահից սկսած։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
ՀԴՄ-ն անվանացանկով դառնում է 2025թ․-ի հունվարի 1-ից.
«16․ ՀԴՄ կտրոնի վրա օրենսգրքով սահմանված ապրանքի անվանումը և ապրանքային դիրքը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), ինչպես նաև գնվող ապրանքի քանակը և դրա չափման միավորը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների) տպագրվում են նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների կողմից: Նշված հարկ վճարողները շարունակում են կիրառել սույն կետով սահմանված պահանջը՝ անկախ հարկ վճարողի՝ հետագա տարիների իրացման շրջանառության մեծությունից:».
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից և տարածվում է նախորդ տարվա (2022 թվականից սկսած) արդյունքներով 24 մլն դրամ և ավելի իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների նկատմամբ։
Ձեր ԱՁ-ի շրջանառությունը 2024թ․ գերազանցել է 24 մլն-ն, ուստի 2025թ․ հունվարի 1-ից և այդուհետ պարտադիրՀԴՄ-ն անվանացանկով պետք է լինի՝ անկախ հետագա շրջանառությւնից։