Անյա.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ կարո՞ղ եք մեկնաբանել ԱՕ 85 հոդվածի 1-ին մասի այս պարբերությունը.
1. Գրավոր աշխատանքային պայմանագիրը կնքվում է երկու օրինակից` կողմերի, իսկ մինչև տասնչորս տարեկան աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի դեպքում` ծնողներից մեկի կամ որդեգրողի կամ խնամակալի ստորագրությամբ մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին, իսկ մինչև տասնչորս տարեկան անձի մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունների ծագման դեպքում` ծնողներից մեկին կամ որդեգրողին կամ խնամակալին:
Այսինքն՝ պայմանագրի մեկ կողմը գործատուն է, իսկ մյուս կողմը անչափահասի ծնողը կամ խնամակալը։
Քանի որ ըստ հ.89 մաս 1 ենթակետ 5-ի Աշխատանքային պայմանագիր կնքելու համար գործատուն պարտավոր է պահանջել հետևյալ փաստաթղթերը՝ նաև ծնողներից մեկի, որդեգրողի կամ հոգաբարձուի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը, եթե աշխատանքի է ընդունվում մինչև տասնվեց տարեկան անչափահաս քաղաքացին:
Անչաձահասի հետ պայմանագիր կնքելու համար ծնողի կամ խնամակալի համաձայնությունն է պետք, ուստի պայմանագիրը կնքվում է ոչ թե անչափահասի, այլ ծնողի հետ։
Քաղաքացին եթե մինչև 14 տարեկան է, նրա փոխարեն համաձայնությունը պետք է տա ծնողը կամ խնամակալը:
Աշխատանքային պայմանագրի մի օրինակը տալիս եք աշխատողին, եթե 14+ա, իսկ եթե մինչև 14 ա, ապա խնամակալին կամ ծնողին, և ստորագրում են համապատասխան մարդիկ։