Լուսինե․
Բարև, հարգելի մասնագետներ: ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը տրված է վարձակալության: ՍՊԸ-ը հարկվում է շրջանառության հարկով: 2025թ. սպասվող հարկային փոփոխությունների հետ կապված խնդրում եմ պարզաբանել.
1.Ադյո՞ք նշված գործունեությամբ զբաղվող ՍՊԸ կարող է շարունակել աշխատել շրջանառության հարկով, թե՞ այն կանցնի հարկման ընդհանուր համակարգ, և ըստ այդմ ինչպե՞ս է փոխվելու հարկման դրույքաչափը:
2. Որքա՞ն է կազմելու շրջանառության հարկի դրույքաչափը վարձակալության և անշարժ գույքի օտարման դեպքում:
Շնորհակալություն։
1. նշված գործունեությամբ զբաղվող ՍՊԸ կարող է շարունակել աշխատել շրջանառության հարկով, չի փոխվելու հարկման դրույքաչափը:
2. շրջանառության հարկի դրույքաչափը վարձակալության կազմելու է 10 տոկոս,
ՁԵր ՍՊԸ-ն 2025թ․ գույքի վարձակալության մասով կարող է շարունակել աշխատել շրջանառության հարկով և նորից հարկվել 10% դրույքաչափով։