Արթուր․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն աշխատում է շրջ. հարկով և ցանկանում է իր հաշվեկշռում գտնվող անշարժ գույքը, որի կադաստրային արժեքը 178 միլիոն դրամ է, նվիրատվությամբ փոխանցել ընկերության մասնակիցներին: Խնդրում եմ նշել, թե ինչ հարկային պարտավորություններ են ունենալու ընկերությունը և մասնակիցները։
ընկերությունը կանցնի ԱԱՀ դաշտ,քանի որ անհատույց օտարումը դիտվելու է որպես ապրանքի մատակարարում,
մասնակիցների մասով.
հ,150 9. Գույքի օտարումից ստացվող ամբողջ եկամուտների մասով (բացառությամբ սույն հոդվածի 11-րդ մասով սահմանված դեպքերի) եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
Շրջանառության հարկ վճարողներ կարող են համարվել նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը 115 միլիոն դրամը չգերազանցած ռեզիդենտ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները օրենսգրքով սահմանված դեպքերում և ժամկետներում՝ շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը սահմանված ժամկետներում ներկայացնելու պարագայում։