Խորեն Ս.
Բարև ձեզ:
Շնորհավոր Ամանոր:
Ես ցանկանում եմ հիմնել անշարժ գույքի գործակալություն: Խնդրում եմ, ցույց տաք ճանապարհ՝ ինչի՞ց սկսել, եթե ցանկանում եմ այն աշխատացնել որպես ԱՁ: Եվ յուրաքանչյուր աշխատողի համար ի՞նչ հարկեր կամ տուրքեր կան: Հարկման ի՞նչ առանձնահատկություններ կան: Խնդրում եմ նկարագրել հնարավորինս մանրամասն: Կանխավ շնորհակալություն:
Հարգելի Խորեն, Ձեր տոներն էլ շնորհավոր: Անշարժ գույքի առքուվաճառքի կամ վարձակալության միջնորդային գործունեությունը համարվում է արտոնագրային վճարով հարկվող գործունեություն: Պետք է նայեք “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքը:
Իսկ աշխատողների մասով (բացի յուրաքանչյուր աշխատողի համար վճարվող արտոնագրային վճարից) պետք է նաև վճարեք եկամտային հարկ` կախված աշխատավարձի չափից, և կուտակային վճար (եթե օրենքը վերջնականապես ընդունվի):
Բարև Ձեզ։ Կնշե՞ք առաջին 3 կարևոր քայլերը անշարժ գույքի գործակալություն բացելու համար և, եթե կարելի է, վերոնշված հարկերի հաշվարկի մասին տեղեկություն։ Կանխավ շնորհակալ եմ։