Ալիսա.
Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ալիսա.
Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Կամ մեկդ/երկուսով Ա/Ձ գրանցվեք և իրար հետ կնքեք համատեղ գործունեության պայմանագիր կամ երկուսով՝ լիակատար ընկերություն՝ որպես համահավասար անձինք, կամ ՍՊԸ: Եթե աշխատող եք պահելու, պետք է ձևակերպեք կամ, ասենք, սկզբնական շրջանում սեղանները տաք նրանց վարձով, որոշեք, բայց կազմակերպական էլի հարցեր կան երևի:
Սկզբում բացեք նոր ԱՁ, որից հետո ընտրեք հարկատեսակը, Ձեզանից մեկը պետք է դառնա աշխատող, մյուսը՝ ԱՁ: Հետագայում աշխատեք՝ ներկայացնելով հարկատեսակից կախված համապատասխան հաշվետվություն, և վճարեք սահմանված չափի հարկեր:
ՍՊԸ բացելը ամենաարդյունավետ տարբերակը կլինի, եթե չեն աշխատելու այդ երկու հիմնադիրները: Իսկ եթե նրանք էլ են աշխատելու, ավելի լավ կլինի Ա/Ձ բացել մեկի անունով: Ա/Ձ-ի դեպքում մի անդամի համար կվճարեն 11 000 դրամ ամսական հարկը, որը գրեթե 2 անգամ պակաս է մինիմալ աշխատավարձից առաջացող հարկից: Գրանցումը կատարվում է պետ. ռեգիստրում: Գրանցման ժամանակ վճար չեք անում: