Անձինք ցանկանում են արագ սննդի կետ բացել

Դավիթ.

Արագ սննդի կետ ենք ուզում բացել (փոքր բիզնես)։ Աշխատելու ենք ես ու կինս։ Ի՞նչ հարկեր ու վճարներ պետք է վճարենք։ Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Որ ասեք՝ ինչ կարգավիճակով եք աշխատելու, ավելի հստակ կարող ենք ասել: Միկրոբիզնեսի ռեժիմում չեք կարող գործել, հանրային սնունդը այդ ռեժիմում չի կարող գործել: Եթե, օրինակ, անհատ ձեռնարկատեր գրանցվեք ու աշխատող չունենաք, ապա միայն Ա/Ձ-ի համար շրջ. հարկը 6 տոկոս է՝ ծախսերի 3 տոկոս նվազեցման հնարավորությամբ, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին, ամսական 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ սոց. վճար, եթե 45 տարեկանից ցածր տարիքի անձ եք, իսկ աշխատող գրանցելու դեպքում՝ նաև նրա աշխատավարձից պահումները:

Աննա

Արագ սննդի կետը հանրային սնունդ է, որը հարկվում է շրջանառության հարկով, կարող եք բացել Ա/Ձ և որպես գրանցված աշխատող ունենաք մեկ հոգի։ Ա/Ձ-ի համար վճարելու եք 5 000 դրամ շահութահարկ, 5 000 դրամ կուտակային, եթե 1974թ.-ից հետո եք ծնվել, և տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար։ Գրանցված աշխատողի դեպքում՝ համապատասխանաբար 23 % եկամտային հարկ, 2,5 % սոց. վճար և 1 000 դրամ դրոշմանիշային վճար։ Իսկ շրջ․ հարկ՝ 6 %՝ հանած նվազեցումներ, բայց ոչ պակաս 4 %-ից։ Եթե մնացին հարցեր, կարող եք զանգահարել 093245605: