Անձը ֆրիլանս վարչական աշխատանքներ է կատարելու

Արփի.

Բարև ձեզ: Մի քանի հարց ունեմ, շնորհակալ կլինեմ, եթե պարզաբանեք: Դեռ հարկային գրանցում չունեմ, բայց ուզում եմ որպես ֆիզիկական անձ գրանցվել հարկայինում:
1. Արտասահմանյան ընկերության համար Երևանում ֆրիլանս վարչական աշխատանքներ եմ սկսելու անել: Դասիչները կարդացի, դա, կարծես, ամենից շատ համապատասխանում է 82.11.0 Կազմակերպությունների վարչարարական գրասենյակների համալիր գործունեությանը: Ճի՞շտ եմ հասկացել: Այստեղ գրասենյակ չկա, ուղղակի օրական 1 ժամ օնլայն տարբեր տիպի վարչական աշխատանքներ եմ անում, այդքանը: Որպես ֆիզ. անձ կարո՞ղ եմ այս գործունեությունն անել ու հարկերից ազատվա՞ծ եմ լինելու: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:
2. Մի քանի դասընթաց եմ անցկացնելու (նեղ մասնագիտական չեն, ավելի շուտ ընդհանուր զարգացման, բայց ոչ ֆորմալ): Ամենամոտ դասիչը 85.59-ն է, բայց ենթադասը ոչ մի նշված կետին չի համապատասխանում: Կարո՞ղ եմ որպես ֆիզ. անձ այս գործունեությունն իրականացնել, ու դա ինչպե՞ս է հարկվում:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

1. Այդ դասակարգչի մասով ճիշտ է, իսկ հարկերի մասով Ձեր տարիքը կարևոր է, օրինակ՝ սոց. վճարի մասով, վճարելու եք եկամտային հարկ, սոց. վճար:
2. Դասընթացների անցկացումը Ձեր դեպքում ավելի լավ է՝ 85.59.9 Այլ կրթություն, չներառված ուրիշ խմբավորումներում: Որպես ֆիզ. անձ այս գործունեությունը կարող եք իրականացնել միկրոբիզնեսի ռեժիմում:

Ամիկում

Այո, բայց միկրոբիզնեսի դեպքում պայման կա, որ բացառապես այս գործունեությամբ պետք է զբաղվեք: Այսինքն՝ ամեն դեպքում որպես ֆիզ. անձ չեք կարողանա, պետք է գրանցվեք ԱՁ և աշխատեք շրջ. հարկով: