Անձը փոխել է նույնականացման քարտը

Սուրեն.

Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card – ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ – փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Չեմ կարծում խնդիր առաջանա, քանի որ ՊԵԿ հաշվետվությունների համակարգը կապի մեջ է անձնագրայինի հետ ու նույնականացում կատարում է, եթե խնդիր լինի ուրեմն նոր քարտի տվյալներով օգտվող պետք է գրանցվեք որ նույնականացման խնդիր էլի չլինի:

Nerses

Եթե չեք ներկայացրել միկրոյի համար դիմումը, ապա այլ անձի գրանցեք լիազոր և այդ քարտով ուղարկեք, մինչև ձերը կտրամադրեն։

SUREN

Շնորհակալություն