Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

1. ՍՊԸ գրանցելու դեպքում վճար չկա, անհատ ձեռնարկատերի դեպքում՝ 3 000 դրամ:
2. Այո, իրավաբանական հասցեն կարող եք գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոխել, ոչ մի խնդիր չի լինելու:
3. Այո կանոնադրության նմուշ տեղում կտան, եթե ցանկանում եք որոշ դրույթներ ավելացնել դա էլ կարող եք անել:
4. Գործելու եք կամ շրջհարկի կամ շահութահարկի ու ԱԱՀ-ի դաշտում, դրամաշնորհները հարկվելու են:
5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի իրականացրել, կունենա պարտավորոություններ եթե կան գրանցված աշխատողներ:
6. Այո, հնարավոր է չգրանցել սկզբնական շրջանում, սակայն հարկային հաշվարկների ներկայացման, նաև մարկեթինգի աշխատանքները գոնե որևէ անձի միջոցով պետք է ապահովել: Քաղիրավականով ձեռնտու կլինի աշխատել միանգամյա ժամանակավոր աշխատանքներ կատարողների հետ, կարող եք կնքել նաև որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր:

Մարինե

Միայն վերջին կետի մասին ասեմ, որ քաղիրավականը, այնքանով է լավ, որ վերջում վերջնահաշվարկ չկա: Բայց սա մեկանգամյա ծառայություն է:
Սկզբնական շրջանում աշխատող կարող եք չգրանցել, եթե աշխատանք չեք կատարում: Եթե որևէ բան անում եք, գոնե տնօրեն պիտի լինի: Տնօրենը կարող է լինել նաև հիմնադիրը:
Մնացածի մասին պատասխանները հնչել են: