Հայկ․
Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Հայկ․
Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Ի՞նչ վճար է պետք՝ դա կախված է տվյալ ապրանքի ԱՏԳԱ-ից ու ներմուծման նպատակից: Ձեռք բերման փաստաթղթերն են պետք, հաշիվ-ապրանքագիր, վճարման անդորրագիր, թերթիկ, պայմանագիր և այլն:
1) ներմուծողի լրացրած՝ ներմուծման հարկային հայտարարագիրը.
2) ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ թղթային կրիչով (չորս օրինակից) և էլեկտրոնային տարբերակով կամ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման (կամ անուղղակի հարկերից ազատման, անուղղակի հարկերն այլ կարգով վճարելու) մասին ներմուծողի լրացրած հայտարարությունը՝ էլեկտրոնային տարբերակով՝ հարկ վճարողի էլեկտրոնային (թվային) ստորագրությամբ:
3) հաշիվ ֆակտուրա,
4) տրանսպորտային բեռնագիր: Վճարելու եք ԱԱՀ, պետտուրք մաքսային ձևակերպումների համար:
ԵՏՄ-ից ներմուծման ժամանակ Ձեր դեպքում վճարելու եք միայն ԱԱՀ ներմուծման հարկային հայտարարագիրը ներկայացնելուց հետո։
Վճարելու եք ԱԱՀ։ Ձեզ մոտ ունեցեք ձեռքբերման հաշիվ-ապրանքագիրը, վճարման անդորրագիրը, ճանապարհային հաշիվ-ապրանքագիրը և այլ փաստաթղթեր տվյալ ապրանքին վերաբերող։ Չմոռանաք նաև անձնագիրը։