Անձը ցանկանում է վարսահարդարման ծառայություններ մատուցել

Անի.

Ցանկանում եմ վարսահարդարման ծառայություններ մատուցել իմ տանը, նաև գնալ հաճախորդների տներ։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ։

Շա՜տ շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Գրանցվեք հարկայինով որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր, այսինքն՝ հայտարարություն ուղարկեք հարկային մինչև գործունեություն ծավալելը, և աշխատեք առանց հարկ վճարելու, սակայն չեք կարող աշխատող ունենալ, և աշխատանքի ընթացքը չի համարվելու Ձեզ համար աշխատանքային ստաժ:

Տիգրան

Գրանցվում եք հարկայինում որպես անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ: Ձեր գործունեության տեսակը գրեք «Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում»: Ներկայացնելու եք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (հարկային տարվա ընթացքում ընտրված ցանկացած հաշվետու ամսվա կամ մեկից ավելի հաշվետու ամիսների կամ հարկային տարվա կամ հարկային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը: Հարկային մարմինը հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ արտոնագիր:

Անի

Իսկ ՀԴՄ սարք անհրաժե՞շտ է էդ դեպքում ունենալ:
Միայն դրոշմանիշային վճարը պետք է վճարել և վե՞րջ:

Շնորհակալություն շա՜տ։

Տիգրան

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի հաշվով ՀԴՄ-ի պահանջ չկա:
Դրոշմանիշային վճարը կարող եք վճարել կամավոր: