Արփինե.
Բարև ձեզ: Ես պարուհի եմ, ուզում եմ պարի ստուդիա բացել, կասե՞ք՝ ՍՊԸ բացե՞մ, թե՞ ԱՁ:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Արփինե.
Բարև ձեզ: Ես պարուհի եմ, ուզում եմ պարի ստուդիա բացել, կասե՞ք՝ ՍՊԸ բացե՞մ, թե՞ ԱՁ:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Եթե միայն Դուք եք աշխատելու, կարող եք որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր գրանցվեք, ոչ մի հարկ չեք տալու, միայն ՀԴՄ սարք ձեռք բերեք և վճարների դիմաց տրամադրեք ՀԴՄ կտրոն: Չմոռանաք տալ հայտարարություն միկրոձեռնարկատեր համարվելու համար:
Կարող եք Ա/Ձ-ով էլ գործել կամ առանց դրա, որպես ֆիզիկական անձ: Պարի ստուդիան կամ պարի ուսուցումը միկրոձեռնարկատիրության դաշտում կարող է գործել, պետք է մինչև փետրվարի 20-ը ներկայացնեք միկրոձեռնարկատեր համարվելու հայտարարություն:
Ձեր գործունեության մասով միկրոձեռնարկատիրության համակարգով կարող եք աշխատել։
3 տարբերակ ունեք։
1․ Որպես ֆիզ. անձ։ Այս դեպքում ՀԴՄ պետք չի, միայն ներկայացնում եք 258 ձևը։
2․ Որպես ԱՁ։ Այս դեպքում ՀԴՄ անհրաժեշտ է, ներկայացնում եք 257 ձևը և տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը՝ 256 ձևը։ Այս դեպքում վճարում եք միայն 12 000 դրամ տարեկան դրոշմանիշային վճար։ Բայց Ձեզ համար ստաժ չի հաշվարկվում։
3․ Որպես ՍՊԸ։ Ձեզ գրանցում եք որպես աշխատող։ Այս դեպքում էլ ՀԴՄ-ն անհրաժեշտ է, ներկայացնում եք 257 ձևը, ամսական՝ 189 ձևը, տարվա համար մինչև հաջորդ տարվա փետրվարի 1-ը՝ 256 ձևը։ Այս դեպքում վճարում եք ամսական 1 000 դրամ դրոշմանիշային վճար և 5 000 դրամ եկամտային հարկ։ Բայց արդեն ստաժ հաշվարկվում է։
Դուք նայեք՝ որն է Ձեզ համար նպատակահարմար։
043003060
Եվ 3-րդ դեպքում աշխատավարձի 2,5 % սոց. վճար։