Անձը ցանկանում է նկարչական խմբակ բացել

Էվելինա.

Բարև Ձեզ: Ես ուզում եմ նկարչական խմբակ բացել: Խնդրում եմ ասել, թե արդյո՞ք օրենքը այժմ թույլ է տալիս, թե՞ ոչ, կարանտինի հետ կապված: Որտե՞ղ գրանցվեմ և որպես ի՞նչ, և արդյո՞ք հարկ պետք է վճարեմ, թե ոչ :
Շնորհակալ եմ նախապես:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Gevs

Օրենքը թույլ է տալիս: Պետք է պաշտպանեք հեռավորություն` հիմք ընդունելով պարետի որոշումները /gov.am/, ինչպես նաև 13.07.2020թ. Ավինյանի ելույթը ԱԺ-ում:
Կարող եք բացել Ա/Ձ: Որպես հարկատու կաշխատեք շրջհարկով: Հարկը հաշվարկվում է Ձեր շրջանառության 5 տոկոսի չափով:

Tigran

Կարող եք գործել որպես միկրոբիզնես, ներկայացնելով հայտարարություն և ստանալով արտոնագիր, չգրանցվելով որպես Ա/Ձ:

Ալլա

Եթե միայնակ եք գործելու, կարող եք գրանցվել որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր և չեք վճարի ոչ մի հարկ։

Gor

Բարև Ձեզ: Կարող եք աշխատել և Ա/Ձ-ով և առանց Ա/Ձ, Ա/Ձ-ի համար պետք է գրանցվեք պետ. ռեգիստրում, հետո հարկայինում, իսկ որպես ֆիզ. անձ գրանցվելու համար պետք է գնաք ձՁր տարածքի հարկային տեսչություն և հաշվառվեք որպես հարկ վճարող և ստանաք ՀՎՀՀ, հետո դիմում ներկայացնեք միկրոյով աշխատելու համար: Իսկ դպրոցում խմբակ բացելու համար պետք է դպրոցի հետ պայմանավորվեք, տարածք վարձակալեք, իսկ մնացածը նույնը:

Anushik

Նախ պետք է հաշվառվեք հարկային մարմնում: Անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք հարկային մարմնում հաշվառման կանգնելու համար ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը.
1) ֆիզիկական անձի կողմից լրացված` ՀՎՀՀ-ի տրամադրման` հարկային մարմնի հաստատած ձևով և կարգով լրացված դիմումը.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) հանրային ծառայությունների համարանիշը, իսկ դրա բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի պատճենը:
Դիմումի ձևը սահմանված է հետևյալ հղման հավելված 1-ով. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=116285: Հաշվետվությունների ներկայացման համար գրանցվել https://file-online.taxservice.am/ կայքում։
Մինչև գործունեության սկսումը պետք է ներկայացնեք 258. Հայտարարություն՝ ԱՁ չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հաշվետվաձևատեսակը, այլ պահանջներ չկան:

MERIMERI

Բարև Ձեզ, ցանկանում եմ ֆոտոստուդիա բացել, կասեք որքա՞ն հարկ եմ վճարելու, կարդացի, որ տարեկան շրջանառությունը պետք է 24 մլն-ից շատ լինի, որ հարկ վճարեմ։ Իսկ ինչպե՞ս գրանցվեմ, որպե՞ս միկրոձեռնարկատեր, թե՞ Ա/Ձ։ Շնորհակալ եմ:

Anushik

Հարգելի MERIMERI, պետք է հաշվառվեք որպես անհատ ձեռնարկատեր: Կարող եք ներկայացնել 257. Հայտարարություն՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հաշվետվաձևատեսակը և մինչև 24 միլիոն դրամ իրացման շրջանառությունը տարեկան վճարել միայն 12 000 դրամ դրոշմանիշային վճար: