Անձը ցանկանում է մեղր վաճառել

Արամ.

Բարև ձեզ: Մտադիր եմ վարձակալել փոքր տարածք՝ մոտ երեք քառակուսի, ու վաճառել մեղր Հայաստանի տարբեր մարզերից: Վաճառելու եմ ինքս, ուրիշ աշխատող չի լինելու: Պետ. ռեգիստրում անհատ ձեռներեց գրանցվելուց հետո, ինչքան հասկանում եմ, պետք է հաշվառվել հարկայինում: Չե՞ք հուշի՝ ինչ հարկեր պետք է վճարեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անգելինա

Կարող եք շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում ներկայացնել: Հարկվելու եք այդ դեպքում սովորական ձևով, այսինքն՝ հասույթի 5 %-ից հանում եք ձեռքբերման 4 %-ը, բայց ոչ պակաս հասույթի 1,5 %-ից: Չնայած Ձեր դեպքում ձեռքբերման փաստաթղթերը դժվար ձեռք կբերեք, այդ դեպքում ստացվում է հասույթի 5 %-ը: Սա գործունեությունից եկամուտի մասով: Ա/Ձ-ի համար՝ ամսական 5 000 դրամ շահութահարկ (նախկին եկամտային հարկ) և 5 000 դրամ սոց. վճար (եթե ծնվել եք 1974թ.-ից հետո): Տարեկան Ա/Ձ-ի համար 12 000 դրամ դրոշմանիշային (բանակի :)) վճար՝ անկախ այն հանգամանքից, թե քանի ամիս եք աշխատել: Ա/Ձ-ի 5 000 դրամների վճարման ժամկետը հաջորդ տարվա ապրիլի 20-ն է: Շրջ. հարկը՝ եռամսյակային: Ամենակարևորը՝ որ չուշացնեք շրջ. հարկի դիմումը՝ բացման օրվան հաջորդող 20 օրվա ընթացքում:

Արամ

Շնորհակալ եմ:

Արա

Եթե Երևանի վարչական սահմաններից դուրս եք գտնվում, ապա 2020թ. հունվարի 1-ից ներկայացրեք միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն, որի շնորհիվ Դուք կազատվեք հարկերից, հակառակ պարագայում պետք է շրջանառության հարկ վճարող լինելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնեք, որից հետո պետք է ամսական մուծեք շահութահարկ, սոցիալական վճար, շրջանառության հարկ:

Հայկանուշ

Շրջանառության հարկ և շահութահարկ՝ շրջանառության հարկի դեպքում, ավելացված արժեքի հարկ և շահութահարկ՝ շահութահարկի դեպքում: