Անձը ցանկանում է ձեռագործ խաղալիքների խանութ բացել

Անի.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ձեռագործ խաղալիքների խանութ բացել, ինչպես նաև նույն տեղում դերձակի ծառայություններ մատուցել։ Խնդրում եմ, կասե՞ք, թե ինչպես առավել նպատակահարմար կլինի գրանցվել, և մոտավոր ամսական ինչքա՞ն հարկային վճարումներ պետք է անեմ։ Կանխավ շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Դա կարող է համարվել հագուստի արտադրություն և նորոգում և ստեղծագործական գործունեություն: Այս դեպքում կարող եք որպես ֆիզիկական անձ գրանցվել միկրոձեռնարկատիրություն, և ոչ մի բան էլ չվճարել:

Ամիկում

Անի ջան, եթե պայմաններին բավարարում եք, կարող եք աշխատել նույնիսկ միկրոձեռնարկատիրության դաշտում:

karine

Բարև Ձեզ, Անի։ Կարող եք Ա/Ձ բացել և կարող եք հանդես գալ որպես միկրոձեռնարկատեր։ Ձեր հարցադրումը մանրամասնելու կարիք ունի, և դրանից էլ կախված կլինի Ձեր որոշումը՝ որ դաշտում աշխատեք և որքան հարկ վճարեք։

Tigran

Որպես դերձակի ծառայություն կարող եք գործել ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր՝ բնակչության պատվերով կատարվող հագուստի արտադրություն և նորոգում, որի համար Ձեզ անհրաժեշտ է դիմել հարկային՝ հայտարարություն ներկայացնել և ստանալ արտոնագիր: Իսկ ձեռագործ տիկնիկների մասով՝ ավելի լավ է ասեք, որ դրանք նմուշներ են և պատրաստում եք պատվերով:

Աննա

Կարող եք աշխատել միկրոձեռնարկության ոլորտում և քանի որ գրանցված աշխատակից չեք ունենալու, այդպես եմ ենթադրում, ապա ոչ մի հարկային պարտավորություն էլ չի առաջանա: