Սոնա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է.
Ես ցանկանում եմ գործունեություն ծավալել Գյումրիում, լինելու է հակասրճարան, ժամանցի կենտրոն, հնարավոր է նաև ներսում փոքրիկ իրերի առք ու վաճառք:
Ինչպիսի՞ իրավական տեսակով և հարկման դաշտում խորհուրդ կտաք աշխատել, ինքս հաշվապահ եմ, պարզապես հետաքրքիր են կարծիքներ ավելի լավ կողմնորոշվելու համար:
Կանխավ շնորհակալ եմ:
Տվյալ դեպքում որպես կազմակերպական ձև կառաջարկեի կամ ՀԿ-ով կամ Ա/Ձ, ՍՊԸ, կոոպերատիվ, ընկերակցություն, կախված է, թե ինչ թիմով եք ուզում աշխատել, թե անհատական կարգով, ինչ ծրագրեր կամ տեսլական ունեք: Տեսնում եմ, որ Գյումրիում արդեն մի լոֆտ կա: Բնականաբար պետք է գործեք շրջ. հարկի դաշտում, որի շեմը 115 մլն է: Կարող եք նաև զանգել՝ 099455932:
Ես կարծում եմ՝ կարող եք սկզբնական աշխատել շրջանառության հարկի դաշտում ՍՊԸ իրավական տեսակով, քանի որ ունենալու եք և՛ առևտուր, և՛ հանրային սնունդ, և՛ ծառայություններ, և՛ վարձակալություն։