Անձը ցանկանում է կրպակ բացել և սուրճ վաճառել

Հերմինե.

Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել կրպակ և սուրճ վաճառել, նաև այն տալ խանութներին։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս բացել ԱՁ, և եթե աշխատող ունենամ, հարկային դաշտում ինչքա՞ն պետք Է վճարեմ։ Կամ եթե գնել եմ սուրճը և ցանկանում եմ այն նոր անուն դնել և հասցե, ի՞նչ պետք է անեմ և ի՞նչ պետք է վճարեմ։ Եվ ինչպե՞ս կարող եմ ֆակտուրա հանել և տալ խանութներին։

Նախապես շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

ԱՁ բացելու համար՝
1. Գնում եք պետ. ռեգիստր՝ անձնագրով/նույնականացման քարտով: Եթե աշխատող ունենաք, պետք է վճարեք սոց. վճար, եկամտային հարկ, ամսական 1 000 դրամ զինծառայողների ֆոնդին, Դուք էլ պետք է վճարեք շրջ. հարկ, սոց. վճար, տարեկան 12 000 դրամ զինծառայողների ֆոնդին:
2. Եթե գնելու եք սուրճը և ցանկանում եք այն նոր անուն դնել ու հասցե, պետք է լոգո ստեղծեք, գրանցման համար տանեք Մտավոր սեփականության գործակալություն:
4. Բացի այդ, սերտիֆիկատ՝ ստանդարտացնող կազմակերպությունից (վճարովի է), սննդի տեսչության հետ եք գործ ունենալու: Երբ կգրանցվեք ԱՁ, պետք է նույնականացման քարտ ունենաք, դրա համար 3 000 դրամ վճարեք, էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացրեք կամ լիազորեք որևէ անձի, ով ունի այն, որպեսզի հարկային հաշվետվությունները ներկայացնեք ու ֆակտուրաները կարողանաք դուրս գրել, տպել:

Արա

Քանի որ ապրանք եք մատակարարում իրավաբանական անձանց, առավել հարմար է աշխատել շրջանառության հարկով և պետք է վճարեք ընդհանուր շրջանառության 1.5-ից մինչև 5 տոկոս՝ գումարած 5 000 դրամ եկամտային հարկ: Տվյալ դեպքում Դուք մատակարարվող կազմակերպությանը պետք է դուրս գրեք հաշիվ վավերագիր e-invoicing համակարգով: Եթե գնել եք սուրճ և անվանումն եք դնում, ապա վճարումը կատարվում է ընդհանուր հիմունքներով՝ կանխիկ և բանկային փոխանցումով: