Անձը ցանկանում է թխվածք պատրաստել և հանձնել խանութներին

Լուսինե.

Ես ցանկանում եմ բիզնես սկսել, բայց տանից, ասենք՝ ինչ-որ բաներ թխել և հանձնել խանութներին, ի՞նչ հերթականությամբ, ի՞նչ պետք է անել և խանութներ փաստաթուղթ պե՞տք է ներկայացնել։ ԱՁ-ն բացելուց հետո ի՞նչ փաստաթուղթ և ո՞վ է տալիս այն, որ ներկայացնեմ խանութ, և որ իմ արտադրանքը օրենքով վաճառվի։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ա/Ձ գրանցելուց հետո պետք է հարկային հաշվետվությունների համակարգում գրանցվեք, կոդերը ստանաք, ունենաք ակտիվ էլ. ստորագրություն, 20 օրվա ընթացքում պետք է կամ միկրոբիզնեսի, կամ շրջ. հարկի հայտարարություն ներկայացնեք: Թխվածքի արտադրության համար լիցենզիա չկա, սակայն օրենքով պետք է գրանցվեք սննդի անվտանգության տեսչությունում, դա կարող եք անել առանց այնտեղ այցելելու: Իհարկե սանիտարական գրքույկ պետք է թե՛ Ձեզ, թե՛ հետագայում նաև աշխատողների հաշվով, ծանոթանաք տնտեսվարողի ուղեցույցին: Ստանդարտների ինստիտուտից կարող եք ստանալ ԵՏՄ սերտիֆիկատ, պիտակի հարցերն էլ արդեն իրենք կարող են միանգամից ասել, թե ըստ ԵՏՄ համապատասխան կանոնակարգի՝ ինչ տվյալներ պետք է լինեն: Դա եթե կուզենաք իմանալ, կարող ենք ասել՝ 099455932: